Թաիլանդում զենքի պահեստում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Մալայզիային սահմանակից հարավային նահանգի Սու Նգայ Կոլոկ շրջանում։
Նարաթիվաթի նահանգապետ Սանան Ֆոնգակսորնի խոսքով՝ պայթյունից վնասվել է պահեստի մոտ գտնվող ավելի քան 200 տուն, տուժել է 365 մարդ, իսկ մոտ 20-ից 30 ընտանիք մնացել է առանց կացարանի։
Հրդեհը ներկայումս վերահսկվում է։