Փոթորկի հետևանքով յոթ մարդ, այդ թվում՝ երեք երեխա, մահացել է Մարի Էլում, ավելի քան 20-ը վիրավորվել է։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել Յալչիկ լճի մերձակայքում գտնվող վայրի լողափում, ուր կայանված է եղել շուրջ 500 մեքենա, զբոսաշրջիկները ստեղծել էին վրանային ճամբար։
«Փոթորիկը սկսել է լուցկու պես տապալել ծառերը, արգելափակված մարդիկ ուղղակի պատսպարվելու հնարավորություն չեն ունեցել։
Տարածքի մաքրումը շարունակվել է մինչև ուշ գիշեր։ Տասնյակ մեքենաներ դեռևս գերանների տակ են մնացել։