«Մեծ Ութնյակի» (ՉG8) երկրների ֆինանսների նախարարները հայտարարել են, որ կմեծացնեն արաբական երկրներին տնտեսապես վերականգնվելու և ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար տրվող օգնության չափերը` դրանք հասցնելով 38 միլիարդ դոլարի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Օգնությունը նախատեսված է ինչպես հեղափոխություններ տեսած երկրների` մասնավորապես` Թունիսի և Եգիպտոսի, այնպես էլ` Մարոկկոյի և Հորդանանի համար:
Այս հայտարարությունն արվել է Մարսելում հանդիպման ժամանակ, որտեղ ներկա էին ոչ միայն G8-ի ֆինանսների նախարարները, այլ նաև Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի նախագահները:








































