Արցախ հումանիտար բեռներ ուղարկելու հարցը քննարկվել է մինչև եռակողմ հանդիպումը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Անդրադառնալով մոսկովյան հանդիպմանը, Աթանեսյանը նշեց Լավրովի հայտարարությունը տագնապեցնող է. «Լավրովի ձևակերպման մեջ դիվանագիտական խարդավանք է»:
Աթանեսյանը կարծում է, որ ՀՀ դիվանագիտական խողովակները պետք է օգտագործել ու վեր հանել 44-օրյա պատերազմի բնույթը` ինչի համար էր. «Ադրբեջանը պատերազմ է սկսել, որ վերջնական բռնաճնշի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: