Saturday, 08 06 2024
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է

Երևանի կոշտ ակնարկը Մոսկվայում՝ Թեհրանից հետո

Եթե Ադրբեջանը չդադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, դա բացասական հետևանք կունենա բանակցային գործընթացի վրա, Մոսկվայում՝ ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Փաստացի առաջին անգամ, այս յոթ ամիսների ընթացքում, ինչ Բաքուն պաշարել է Արցախը, Երևանը կասկածի տակ է դնում բանակցության հետագա նպատակահարմարությունը: Դա չի հնչում ուղիղ, սակայն ակնարկը բավականին թափանցիկ է: Թափանցիկ է, ու միևնույն ժամանակ միանգամայն տրամաբանական: Ադրբեջանը բանակցում է 120 հազար արցախցու պատանդ վերցրած: Այդ պայմաններում չի կարող լինել հուսալի և հավասարակշռված բանակցային միջավայր, հետևաբար՝ դա չի կարող բերել հավասարակշռված արդյունքի, ըստ այդմ նաև խաղաղության տանող կառուցողական ընթացքի:

Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է լինել կառուցողական, բանակցության պատրաստ: Երևանի այդ պատրաստակամությունն էլ կարևոր է, սակայն, մի բան է բանակցային կառուցողականությունն ու պատրաստակամությունը, մեկ այլ բան բանակցային շանտաժին տրվելու պատրաստակամությունը: Արարատ Միրզոյանի հայտարարության տողատակում նշմարվում է թերևս այն, որ Հայաստանը չի տրվի բանակցային շանտաժին, որովհետև դա կարող է լինել անվերջ մի գործընթաց, որը այսպես կոչված բանակցային ճանապարհի փոխարեն լինի ճանապարհ դեպի ճահիճ, որը քաշելու է թե Արցախը, թե Հայաստանը: Ընդ որում, տպավորությունը, թե անգամ այդօրինակ բանակցությունը կլինի ավելի լավ, քան դրա բացակայության պայմաններում առաջանալիք լարվածությունն ու ընդհուպ նոր ռազմական ագրեսիան, թերևս զգալիորեն խաբուսիկ է, որովհետև ճահճի մեջ ներքաշելով Հայաստանն ու Արցախը, Ադրբեջանը պարզապես ստեղծելու է հենց ագրեսիայի «հողը»: Հատկանշական է նաև, որ Երևանի ակնարկը հնչում է Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի Իրան կատարած այցից և Իրանի արտաքին գործերի նախարարի ու նախագահի հետ հանդիպումներից հետո, որոնք անմիջապես նախորդել էին մոսկովյան հանդիպմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում