Այն սխալ մոտեցումը, որ ՀՀ իշխանությունը իրականացնում է 2020-ից, ցույց է տալիս, որ ԼՂ հարցը տարանջատել չի ստացվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը` ընդգծելով, որ իշխանությունները բացահայտում են, որ Արցախի հարցը այլ ձևով փակել չի ստացվելու:
Արզումանյանի խոսքով` Փաշինյանը հնչեցնում է այն մոտեցումները, որը ունեն Ադրբեջանն ու Թուրքիան. «Փաշինյանը Արցախի վերաբերյալ հարցից խուսանավում է, մոտեցումները իրականությունից կտրված են: Փաշինյանը կամ չի տիրապետում Արցախի հարցին, կամ մոլորության է ենթարկում հանրությանը»: