Windows 8 օպերացիոն համակարգի բեռնումը, որի վաճառքի սկիզբն ակնկալվում է 2012թ.-ին, ավելի քիչ կտևի, քան Winodws 7-ինը: Այս մասին հաղորդել է Microsoft-ը՝ ընկերության բլոգում, որը նվիրված է նոր օպերացիոն համակարգի խնդիրներին:
Օպերացիոն համակարգի բեռնումը կարող է տևել 8 վայրկյան, ինչը ցուցադրվում է հատուկ տեղադրված տեսահոլովակում: