Իտալիայում` Պյադինայում կթխեն աշխարհի ամենամեծ բլիթը, որի տրամագիծը կունենա 4 մետր երկարություն: «Ռոմանյոլցիների ուտեստը» փառատոնը տեղի է ունենում այս օրերին Իտալիայում: Իտալիան հայտնի է իր պիցցաներով, սակայն Պյադինան հայտնի է իր բլիթով, որը կրում է այդ բնակավայրի անունը:
Բլիթը պատրաստվում է ալյուրից, ջրից, աղից և խոզի ճարպից: Նոր թխած բլիթի մեջ փաթաթում են բարակ կտրտված ապուխտ և մոցարելլա պանիր: Նշվում է, որ ռեկորդը սահմանելու համար անհրաժեշտ կլինի 100 կգ ալյուր և 25 կգ հատուկ բերված ճարպ:







































