Տանզանիայի ափերի մոտ կործանվել է լաստանավ, որի վրա եղել է ավելի քան 500 մարդ: Լաստանավն ուղևորվում էր Զանզիբար արշիպելագի մեկ կղզուց մյուսը: «Համաձայն փաստաթղթերի՝ լաստանավի վրա, որն ուղևորվում էր Ուգունջիից Պմեբա, գտնվել են 500 ուղևորներ»,- ասել է Զանզիբարի ոստիկանության կոմիսար Մուսա Ալի Մուսան:
Այս պահին անցկացվում են փրկարարական աշխատանքեր, կործանման պատճառները ճշտվում են: «Ներկա պահին փրկվել է 260 ուղևոր, հայտնաբերվել է նաև զոհվածների մի քանի դի, սակայն ես չեմ կարող ասել զոհերի հստակ թիվը»,- ասել է Մուսան: Reuters գործակալության փոխանցմամբ՝ որոշ տեղեկություններով, լաստանավը շրջվել է: Ուղևորների մեջ կարող են լինել օտարերկրյա քաղաքացիներ:











































