Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Հեռուստաընկերությունները պահանջում են դադարեցնել անջատումները, հակառակ դեպքում խոստանում դիմել դատարան

Հայաստանյան մի շարք հեռուստաընկերություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է.

Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող «Արմենիա թի-վի», «Ա-թիվի», «Շանթ», «Դար-21», «Ֆրի նյուզ», «Ֆորտունա» հեռուստաընկերությունների համար անակնկալ հարված եղավ ՀՀՌՑ կողմից եթերազրկվելը՝ վճարումների ուշացման պատճառաբանությամբ։

Եվ դա այն պարագայում, երբ վերջին տարիների աղետալի իրադարձությունների՝ համավարակի, պատերազմի, ինչպես նաև օրենսդրական խստացումների հետևանքով շեշտակիորեն կրճատվել են բոլոր հեռուստաընկերությունների գովազդային եկամուտները։

Օրենսդրական նոր պահանջները՝ հեղինակային իրավունքի խիստ պաշտպանությունը, հեռուստաեթերում պետական լեզվով՝ հայերենով հեռարձակվող հաղորդումների գերակա ծավալի և բովանդակության բացարձակ ապահովումը, ենթադրում են ֆինանսական հավելյալ միջոցներ, որոնց բացակայության կամ սակավության հետևանքով զգալիորեն բարձրացել է հեռուստատեսային հաղորդման պատրաստման ինքնարժեքը։

Ստեղծված իրավիճակում գրեթե անհնար է դառնում Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների պատշաճ և ամբողջական լուսաբանումը։ Ակնհայտ է, որ նման խստացումների համար լավագույն ժամանակը չի ընտրված։

Գովազդային մուտքերը կտրուկ նվազել են հատկապես առանց այն էլ ամենից ոչ եկամտաբեր հունիս-հուլիս ամիսներին, և այս եթերազրկումը կարող է լիովին կազմալուծել հեռուստաընկերությունների գործունեությունը։

Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե բոլոր հեռուստաընկերությունները զգալիորեն նվազեցրել են իրենց պարտքերը, արձանագրելով տնտեսավարման դինամիկա։

Բացի այդ, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ընտրությունների ընթացքում հեռուստաընկերությունները ձեռք են բերում հավելյալ եկամուտներ, որոնք ուղղվում են ՀՀՌՑ-ին ունեցած պարտքերի մարմանը։ Փաստորեն, արվում է ամեն ինչ՝ ի չիք դարձնելու այդ հնարավորությունը։

Առնվազն տարօրինակ է այն, որ ՀՀՌՑ-ն, հեռուստաընկերություններին ոչ ամբողջական, հաճախ անորակ ծառայություններ մատուցելով հանդերձ, այնուամենայնիվ, ստիպում է վճարումներ կատարել դրանց դիմաց։

Առհասարակ անհասկանալի է հեռուստաընկերությունների համար մենաշնորհային դիրք ունեցող ՀՀՌՑ ծառայությունների դիմաց վճարումների գնագոյացումը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ թվայնացումից հետո գները պետք է ոչ թե բարձրանային, այլ նվազեին։

ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի ապահովման կարևոր գործոններից է հեռուստատեսային հանրային մուլտիպլեքսի բնականոն գործունեությունը։ Հետևաբար, ստեղծված իրավիճակը պահանջում է հարցի համակողմանի քննարկում և համակարգային լուծում։

Սույն հիմնախնդրի առաջացման և լուծման պատասխանատուն ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունն է։ Բայց մենք այս գերատեսչությունը դիտարկում ենք ոչ թե գումարներ հավաքող տնտեսավարող սուբյեկտ, այլ տեղեկատվական քաղաքականություն մշակող և իրագործող մարմին։

Հետևաբար առաջարկում ենք մինչև այս տարվա վերջ դադարեցնել անջատումները և շահագրգիռ կողմերի՝ Ազգային ժողովի, Կառավարության, ՀՌՀ-ի և բոլոր հեռուստաընկերությունների մասնակցությամբ մշակել հանրային մուլտիպլեքսի գործունեության արդյունավետ և տրամաբանական հայեցակարգ։

Բացասական արձագանքի պարագայում ներքոստորագրյալ հեռուստաընկերություններն իրենց իրավունքները պաշտպանելու համար օրենքով սահմանված կարգով դիմելու են հավելյալ անհրաժեշտ քայլերի։

Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հանրապետական, մայրաքաղաքային և մարզային հեռուստաընկերություններ՝

Երկիր մեդիա ՀԸ, Կենտրոն ՀԸ, Շանթ ՀԸ, Ա-ԹիՎի ՀԸ, Արմենիա Թի-Վի ՀԸ, :Բուն Թի Վի ՀԸ, Նուռ ՀԸ, Նոր Հայաստան ՀԸ, 5-րդ ալիք ՀԸ, Ֆրի Նյուզ ՀԸ, 21 ԹիՎի ՀԸ, Դելտա ԹիՎի ՀԸ, Արարատ Թիվի ՀԸ, Արմա ԹԻ-ՎԻ ՀԸ, Գեղամա ՀԸ, Ֆորտունա ՀԸ, Կոտայք Թի Վի ՀԸ, Ցայգ ՀԸ, Սյունիք ՏՎ ՀԸ, Տավուշ ՏՎ ՀԸ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում