Tuesday, 23 06 2026
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը

Սեպտեմբեր 11. hիշել ամեն օր (տեսանյութ)

Ուղիղ 10 տարի առաջ 2001թ. սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը հողին հավասարեցրեց Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերները: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության արդյունքում զոհվեց շուրջ 2974 մարդ, ևս 24-ը անհայտ կորած են: Սակայն բացի մարդկային զոհերից, այս ահաբեկչությունն իր հետևից թողեց նաև բազմաթիվ տնտեսական խնդիրներ: Նյու Յորքի փլուզված երկնաքերներում էին գտնվում համաշխարհային շուկայի այնպիսի տիտանների գլխավոր գրասենյակները, ինչպիսիք են Merrill Lynch և Solomon Brothers-ը, Chase, Manhattan Bank-ը, Bank of America և Bank of New York-ը:

Ահաբեկչությունից անմիջապես հետո մասնագետները կարծիք հայտնեցին, որ այն մեծ հարված է հասցնելու համաշխարհային տնտեսությանը: Նավթի գները միանգամից աճեցին և հիմնական պատճառն այն էր, որ ներդրողները մտավախություն ունեին, թե ԱՄՆ-ը կսկսի Մերձավոր Արևելքում վրեժի ծրագիր իրականացնել: BP և Shell խոշորագույն նավթային կազմակերպությունների բաժնետոմսերն աճեցին միանգամից 6 տոկոսով: Ահաբեկչության հաջորդ օրն արդեն արժեզրկվեց եվրոն և նրա համեմատ աճեց դոլարը: Դոլարի համեմատ արժեզրկվեցին նաև բրիտանական ֆունտ ստերլինգը, շվեյցարական ֆրանկն ու ճապոնական իենը: Այդուամենայնիվ, փորձագետները կանխատեսում էին, որ Նյու Յորքում և Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները շատ մեծ հարված են հասցրել ամերիկյան դոլարին և շուտով միջազգային ներդրողները կկորցնեն իրենց վստահությունը դոլարի նկատմամբ:

Բացի տնտեսական փոփոխություններից, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը արմատապես փոխեց ԱՄՆ-ի ռազմական ծրագրերը: Հենց սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը եղավ այն հիմքը, որով ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը սկսեց պատերազմն Իրաքում: Անցյալ տարի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց պատերազմի ավարտի մասին:

Մինչ օրս հայտնի չէ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության իրական պատճառը: WorldPublicOpinion կազմակերպությունը հարցում է անցկացրել 17 երկրներում: Դրանցից միայն ինը երկրներում է հարցվածների մեծամասնությունը հավատում վարկածին, թե սեպտեմբերի 11-ը Բեն Լադենի ձեռքի գործն է: Ավելի շատ այս տեսությանը հակված է հավատալու Աֆրիկայի բնակչությունը: Հարցվածների միայն 46 տոկոսն է հավատում «Ալ Քաիդայի» մեղսակցությանը: 15 տոկոսը հավատում է մյուս` նույնպես շատ շրջանառվող վարկածին, թե ահաբեկչական հարձակումը կազմակերպել է հենց ԱՄՆ կառավարությունը, որպեսզի արդարացնի Իրաքի դեմ հարձակվելու ծրագրերը: Այս տեսակետը բավականին տարածված է հատկապես Մերձավոր Արևելքում: Գերմանիայում այս կարծիքին է հարցվածների 23 տոկոսը, ռուսների և իտալացիների շրջանում` 15 տոկոսը: Հարցման մասնակիցների 7 տոկոսը զույգ աշտարակների դեմ հարձակման մեղավոր է համարում Իսրայելին: 7 տոկոսն էլ կատարվածի վերաբերյալ իր վարկածն ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում