ՌԴ խաղաղապահ առաքելությունը Արցախում պետք է շատ բան իր տեղը դներ, բայց, ցավոք, շատ բան չտեսանք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանի խոսքով՝ ռուսական կողմնորոշման հստակությունը, ափից ափ նետվելը տեսնում և հասկանում ենք՝ որտեղից է բխում․ «Լավ օրից չէ, որ պետք է սցենարների մասին մտածենք: Մենք մնում ենք վճռական մենակի վիճակում․ սա լավագույն սցենարը չէր մեզ համար: Մեր անվտանգության ապահովման հարցում պետք է նոր մշակույթ որդեգրենք ու չբարձրաձայնենք»: