Հայ-իտալական քանդակագործական փառատոն է մեկնարկել Փարաքար համայնքում, որը տևելու է մինչև օգոստոսի 5-ը:
Կազմակերպիչներից քանդակագործ Վիգեն Ավետիսը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Փառատոնը միջազգային է, այն հայ-իտալական է անվանվում, որովհետև երկու գեղարվեստական ղեկավարներ կան՝ Իտալիայից Մասիմո Լիպին, և Հայաստանից ես: Այսօրվա ամենակարևոր ուղերձը հենց խաղաղությունն է ամբողջ աշխարհում, և սա մի հնարավորություն էր, որ աշխարհի տարբեր երկրների քանդակագործները միասին աշխատելով խաղաղության ուղերձ հղենք ամբողջ աշխարհին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ուկրաինային, Ադրբեջանին: Այսինքն արվեստով պետք է գա խաղաղությունը: Այս ուղերձը արդեն մեծ արձագանքներ ունի աշխարհում, առնվազն Իտալիայում: Շնորհավորանքներ ենք ստացել կարդինալից, Սիենայի քաղաքապետից: Մեծ արձագանք կլինի, երբ ավարտվի փառատոնը: Այսօր սկիզբն է: Երբ պատրաստ կլինեն քանդակները, ես վստահ եմ, որ ամբողջ աշխարհը կիմանա, որ Հայաստանի Փարաքար համայնքից խաղաղության ուղերձ են ուղղում շատ հայտնի քանդակագործներ»:








































