Saturday, 08 06 2024
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ

Սևանի 3 հանրային լողափերում ջրափրկարարներն իրականացրել են 89 շրջայց

Ինչպես հայտարարվել էր Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված` ՀՀ ՆԳ նախարարության ենթակա ծառայությունները՝ ոստիկանությունն ու փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության: Ժամը 18.00-ի դրությամբ, Վարդավառի տոնական միջոցառումների հետ կապված, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է հանցագործության՝ 1, պատահարների՝ 17 և ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 5 ահազանգ: Արձանագրված բոլոր ահազանգերով ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ:

Ուժեղացված ծառայության շրջանակներում ՆԳՆ փրկարար ծառայությունը միջոցառմանը ներգրավել է 296 փրկարարական ծառայող, 65 տրանսպորտային միջոց, 10 մոտորանավակ և անօդաչու թռչող սարք: 18:00-ի դրությամբ ուժեղացված ծառայության շրջանակներում Սևանի 3 հանրային լողափերում ջրափրկարարներն իրականացրել են 89 շրջայց: Թերակղզու հարավային ափում լողանշաններն անցել են 227 քաղաքացի և 36 լողամիջոց։ Փրկարարական ուժերի վարչության ՀՆՓԱԻ կենտրոնի ծառայողների կողմից իրականացվել է 16 շրջայց:

Լողափերին հայտնաբերվել է լողանշաններն անցած 160 քաղաքացի, 11 փչովի նավակ, 4 հեծանվանավակ: Իրազեկման աշխատանքների միջոցով փրկարարները անվտանգ գոտի են վերադարձրել քաղաքացիներին և լողամիջոցները: Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 30 մ հեռավորության վրա նկատել են լողանշաներն անցած քաղաքացու, որը չի կարողանում վերադառնալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով քաղաքացի Ա․ Ի․-ին (ծնված 2005 թ․) մոտեցրել են ափ։

Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 30 մ հեռավորության վրա նկատել են լողանշաներն անցած քաղաքացու, որը չի կարողանում վերադառնալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով քաղաքացի Ս․ Հ․-ին (ծնված 2001 թ․) մոտեցրել են ափ։ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Ցամաքաբերդ» լողափում փրկարարները շրջայց կատարելիս ափից մոտ 500 մ հեռավորության վրա նկատել են խափանված ջրային մոտոցիկլետ, որի վրա եղել է մեկ քաղաքացի. վերջինս չի կարողանում վերադառնալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափ են դուրս բերել Է․ Բ․-ին (ծնված 2005 թ․) և ջրային մոտոցիկլետը։

Ոժեղացված ծառայության արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Կրկին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ լինել զգոն և ջրային տարածքներում հետևել փրկարարների հրահանգներին, ծնողներին կոչ ենք անում ուշադիր լինել անչափահասների նկատմամբ, անտառամերձ և բուսածածկ հատվածներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ոչ սթափ վիճակում մեքենա չվարել և պահպանել համակեցության կանոնները:

Այդ մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում