Թուրքիայում բենզինի գինը կտրուկ աճել է ավելի քան 20 տոկոսով։
Վառելիքի գների բարձրացման մասին որոշումը հրապարակել է կառավարության տեղեկագիրը։ Այժմ մեկ լիտր բենզինը բենզալցակայաններում արժե 34,05 լիրա (1,30 դոլար)՝ 28,05 – ի (1,07 դոլար) փոխարեն, դիզվառելիքը՝ 32,32 լիրա (1,23 դոլար)՝ նախորդ օրվա 26,32-ի (1,01 դոլար) համեմատ։
Ընդ որում, ընթացիկ տարվա սկզբից Թուրքիայում վառելիքը թանկացել է ավելի քան 60 տոկոսով։