Արմատներ չունեցող Ադրբեջանը լուծ է փորձում դնել արցախահայության վզին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վարդան Խաչատրյանը:
Խաչատրյանի խոսքով՝ Արցախում պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի․ «Զարգացած աշխարհի առաջ ընդամենը հայ լինելու համար մարդկանց գնդակահարել են: Արցախահայությունը հողից կառչած մարդիկ են, դիմացել են բոլոր հնարավոր փորձություններին: Արցախահայությունը տոտալ ճնշման տակ է, պաշարման մեջ․ չխոսել դրա մասին՝ դավաճանություն է: Արցախի հետ կապված ակցիաները ավելի կարևոր են, քան բանակցությունները․ առանց ոգեղեն առանցքի առաջընթաց չի լինում»: Խաչատրյանը կարծում է, որ Արցախում սկիզբ առածը ոտքի կհանի մեր հոգևոր ընկճման վիճակը, կանցնենք պայքարի հերթական փուլով:









































