Thursday, 02 07 2026
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Վահագն Խաչատուրյանն այցելել է ՀՀ ԶՈւ N զորամաս

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը։ Նախագահը ողջունել է զինծառայողներին և խրախուսական նվերներ հանձնել ծառայության մեջ առավել աչքի ընկած մի խումբ սպաների և զինծառայողների։

«Դուք շատ կարևոր խնդիր եք լուծում։ Դուք այն մարդիկ եք, ովքեր մեր սահմաններն ամուր են պահում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազատ ապրելու, ստեղծագործելու, զարգանալու հնարավորություն ընձեռելով։

Վստահ եմ՝ այս գիտակցումով եք դուք իրականացնում ձեր ծառայությունը։ Վստահ եմ՝ այս գիտակցումով է զորամասի հրամանատարությունը ձեզ առաջնորդում և դաստիարակում՝ որպես իսկական զինվորներ, ովքեր ցույց են տվել իրենց մարտունակությունը: Համոզված եմ, որ դուք կատարում եք այն կարևորագույն խնդիրը, որը ձեր առջև դրված է։ Այդ կարևորագույն խնդիրը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության պահպանումն է։ Այդ կարևորագույն խնդիրը՝ Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության պահպանումն է։ Ողջունում եմ ձեզ ևս մեկ անգամ, մաղթում հաջողություններ, բարի և խաղաղ ծառայություն»։

Այնուհետև Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել զորամասի տարածքում գտնվող 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին: Նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է նաև մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կեցության պայմաններին, զրուցել զինծառայողների հետ։

«Շատ պատասխանատու գործ եք անում, և որպեսզի կարողանաք այդ գործը հաջողությամբ անել, առաջին հերթին, պետք է պրոֆեսիոնալ պատրաստակամություն ունենաք, ձեր գործը լավ իմանաք։ Սա և՛ զինվորական կյանքում է շատ անհրաժեշտ, և՛ նաև քաղաքացիական։

Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնահերթ ամեն ինչ անում է բանակի պահանջները բավարարելու համար։

Մաղթում եմ ձեզ հաջողություններ։ Իմ խնդրանք է ձեզ՝ ջանք ու եռանդ մի խնայեք, շատ սովորեք, այն ինչ ձեզ սովորեցնում են՝ ավելի հարստացրեք և զարգացրեք ձեր հմտությունները»,- իր խոսքում մասնավորապես ասել է Հայաստանի նախագահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում