Եգիպտոսում Իսրայելի դեսպանը, նրա ընտանիքի անդամներն ու դեսպանատան աշխատակիցները այսօր վաղ առավոտյան լքել են Եգիպտոսի տարածքն այն բանից հետո, երբ ցուցարարները գրոհել են այդ երկրի դեսպանատան վրա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Մենք տեղեկացրել էինք, որ երեկ ցուցարարների մի խումբ գրոհել էր դեսպանատան վրա, որից հետո Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը դիմել էր ամերիկացի իր գործընկերոջը` խնդրելով օգնել դեսպանատան անվտանգության հարցում: Հայտնի է, որ Եգիպտոսի ՆԳՆ-ն աշխատում է արտակարգ դրության ռեժիմով: Ոստիկանությունը բերվել է մարտական վիճակի, չեղյալ են հայտարարվել ոստիկանների հանգստյան օրերը:











































