Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Հանրահավաք և կադրահավաք

Երեկ Հայաստանի թիվ մեկ քաղաքական իրադարձությունը լինելուն հավակնում էր Կոնգրեսի հանրահավաքը, սակայն հանրահավաքից առաջ բավական էական իրադարձություն տեղի ունեցավ իշխանական ճամբարում. աշխատանքից ազատվեց Սերժ Սագսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը:

Այս պաշտոնանկությունը թերևս կարելի է համարել ամենից առանցքայինը Երևանի քաղաքապետի պաշտոնանկությունից հետո: Կարեն Կարապետյանը Հայաստանի իշխանական համակարգի կլանա-օլիգարխիկ բնույթի հիմնական կրողներից, ներիշխանական բևեռներից մեկն է: Եվ անկասկած նրա պաշտոնանկությունը վկայում է Հայաստանի իշխանական համակարգում կամ տեղի ունեցող, կամ սպասվող լուրջ վերադասավորումների մասին:

Եվ այս առումով հատկապես հետաքրքրական է դառնում Ռոբերտ Քոչարյանի քարոզչական ակտիվացման պարագան: Կարեն Կարապետյանի պաշտոնանկությունը հետաքրքրական է դառնում նաև WikiLeaks-յան բացահայտումների և ընդդիմության հետ ընդհատված երկխոսության ֆոնին:

Ըստ ամենայնի, ներիշխանական ճամբարում վերադասավորումների և խմորումների գործընթացին է պատրաստվում նաև ընդդիմությունը, որը սեպտեմբերի 9-ի հանրահավաքում զգալիորեն կոշտացրել էր իր հռետորաբանությունը` նաև ուշագրավ շեշտադրում անելով իշխանության ոչ լեգիտիմության իրավական փաստարկների վրա:

Այստեղ գուցե խնդիրը ոչ այնքան երկխոսության առկախման մասով իշխանության վրա ճնշում գործադրելն ու նրան վերստին երկխոսության բերելն է, որքան ներիշխանական խմորումների պարագայում իշխանության վրա ճնշումն ավելացնելը: Սեպտեմբերի 9-ի հանրահավաքի հռետորաբանությունից հետո Կոնգրեսի համար թերևս քաղաքականապես ձեռնտու է առժամանակ չնստել իշխանության հետ երկխոսության և ավելացնել ճնշումը:

Մյուս կողմից` չի բացառվում նաև, որ ի դեմս ընդդիմության հանրահավաքի նախաշեմին կատարված այդ` իսկապես աղմկոտ պաշտոնանկությամբ իշխանությունը փորձ է անում ինչ-որ մեսիջներ հղել նաև ընդդիմությանը` ակնարկելով, որ պետք է թերևս առժամանակ առկախել ռադիկալ պայքարը, սպասելով իշխանության ներսում տեղի ունեցող պայքարի արդյունքին, երբ Սերժ Սարգսյանը փորձում է իր անմիջական շրջապատից հեռացնել կլանա-օլիգարխիկ համակարգը խորհրդանշող կարկառուն դեմքերին: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը փորձեց ընդդիմությանը համոզել զերծ մնալ ռադիկալ քայլերից, ցույց տալով, թե ինքը պատրաստ է և գնում է իշխանության մեջ ռադիկալ վերադասավորումների, որպեսզի կարողանա հետագայում իր համար առանց մեծ վտանգի շարունակել, այսպես ասած, երկխոսությունն իշխանության հետ:

Սակայն, միևնույն ժամանակ, սա կարող է անկասկած լինել ժամանակ շահելու իշխանական մարտավարության հերթական դրսևորումը, ինչին մենք արդեն իսկ մի քանի կադրային անպտուղ փոփոխությունների օրինակով ականատես ենք եղել: Ամեն դեպքում, հետաքրքրական էր, որ ընդդիմությունն ու իշխանությունը ներքաղաքական աշունը սկսեցին զուգահեռ, գրեթե միաժամանակ, և ամեն մեկը յուրովի ռադիկալությամբ: Հարցն այն է, թե ո՞վ՝ իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունն է պատրաստ դրանում ավելի հեռուն գնալուն, և ով ում է իր հետ հեռու տանելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում