Monday, 08 06 2026
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ

Նախատեսվում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել առողջապահության նախարարության և բժշկական ասոցիացիաների փոխհարաբերությունները. Զեյնալյան

««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել ՀՀ առողջապահության նախարարության եւ բժշկական ասոցիացիաների փոխհարաբերությունները. նշել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հանձնաժողովի՝ հուլիսի 12-ին հրավիրած արտահերթ նիստում: Նա տեղեկացրել է, որ նախագիծը հետապնդում է մի քանի նպատակ՝ օգտագործել բժշկական ասոցիացիաների ներուժն առողջապահական համակարգի զարգացման եւ բուժօգնության արդյունավետության բարձրացման գործում, խրախուսել եւ խթանել ասոցիացիաների զարգացմանն ու կայացմանը, ինչպես նաեւ մոտիվացնել բուժաշխատողներին՝ անդամագրվելու ասոցիացիաներին եւ մասնակցելու դրանց աշխատանքներին:

Հարակից զեկուցող, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ ընդունվել են Կառավարության ներկայացրած առաջարկները:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանը նշել է, որ կատարվել է խմբագրական փոփոխություն, որն ընդունվել է: Օրենքի նախագծում ամրագրվել է, որ կենդանության օրոք մարդու մարմնից հեռացված ցանկացած օրգան եւ (կամ) հյուսվածք եւ (կամ) հեղուկ ախտորոշման ճշգրտման, հաստատման, բուժման արդյունավետության գնահատման նպատակով ենթակա է պարտադիր ձեւաբանական հետազոտության, բացառությամբ լիազոր մարմնի կողմից սահմանված այն դեպքերի, երբ ախտորոշման ճշգրտման, հաստատման, բուժման արդյունավետության գնահատման անհրաժեշտությունը բացակայում է:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Նախագծի համահեղինակ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ նախաձեռնության անհրաժեշտությունը ծագել է այն փաստից հետո, երբ տեսչական մարմինը դեղատներում հայտնաբերել է դրոշմապիտակավորված, բայց ՀՀ-ում չգրանցված դեղորայք: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ նախագծում մերժման հիմքերի մեջ ավելացվել է մեկ հոդված, ըստ որի՝ դրոշմապիտակի տրամադրման ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ներմուծվող ապրանքների ներմուծման հավաստագրի բացակայությունը հիմք է դրոշմապիտակ չտրամադրելու համար:

Հարակից զեկուցող, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ Կառավարության կողմից եղել են մի քանի տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքների նախագծերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում