Իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը սկսվել է 2000-ականներից, 44-օրյա պատերազմից հետո ռազմական համագործակցությունը խորանում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը:
Չերնամորյանի խոսքով՝արբանյակային-տիեզերական ոլորտներում ևս իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը կխորանա: Ըստ Չերնամորյանի՝ հայ-իսրայելական ռազմատեխնիկական համագործակցություն չկա, որովհետև լուրջ դիվանագիտական աշխատանք չի տարվել․ «Քոչարյանի ու Սարգսյանի կառավարությունները անտեսել են Իսրայելի հետ եղած հնարավորությունները: Այսօր գնալ Իսրայել և զինատեսակ խնդրել, հնարավոր չէ»:









































