Հազարավոր լիբիացիներ դուրս են եկել Տրիպոլիի փողոցներ` հարգանքի տուրք մատուցելով ամիսներ շարունակ ձգվող հակամարտության զոհերի հիշատակին: Ինչպես հայտնում է Տրիպոլիում BBC-ի թղթակիցը, զոհերի հիշատակը ոգեկոչելու ցույցն աստիճանաբար վերածվել է Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալմանը նվիրված յուրատեսակ ռազմաշքերթի: Հարյուրավոր ավտոմեքենաներ շրջել են Լիբիայի մայրաքաղաքի փողոցներով և նշել Քադաֆիի տապալումը:
Ազգային անցումային խորհուրդը խնդրել է միջոցառման ժամանակ օդ չկրակել, սակայն լիբիացիները արհամարհել են իշխանությունների խնդրանքը:
Միաժամանակ շարունակվում են Մուամար Քադաֆիի որոնումները: Հիշեցնենք, որ այսօր Քադաֆիին ձերբակալելու հրահանգ էր տվել Ինտերպոլը:








































