Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարությունը 100 հազար դոլար պարգևատրություն է խոստացել` «Մայ-Մայ» կազմակերպության հայտնի գրոհային Կյունգու Մուտանգային հանձնելու համար: Ինչպես հայտնում է BBC-ն, Կոնգոյի ռազմական ստորաբաժանման նախկին հրամանատար Մուտանգան, ով հայտնի է «Գեդեոն» կեղծանվամբ, դատապարտվել էր մահապատժի այն բանի համար, որ 2004-2006 թվականներին մասնակցել էր Կոնգոյում տեղի ունեցած ապստամբությանը:
«Գեդեոնը» սպասում էր իր մահապատժին բանտում, երբ սեպտեմբերի 7-ին նրա զինված համախոհները հարձակվել էին բանտի անվտանգության աշխատողների վրա և ազատ արձակել մոտ 1000 բանտարկյալի, այդ թվում` Մուտանգային:
Հիշեցնենք, որ հարձակման ժամանակ զոհվել էր 2 ոստիկան, իսկ զանգվածային փախուստից հետո բանտարկյալների մի մասին ոստիկանները կարողացել էին ձերբակալել և բանտ վերադարձնել:








































