ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի ղեկավարին կոչ է անում զգույշ լինել Մոսկվայի հետ հարաբերություններում։ Այս մասին ԱՄՆ նախագահը խոսել է Սի Էն Էն-ին տված հարցազրույցում։
Բայդենի խոսքով՝ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա կենտրոնացել է Չինաստանի առաջնորդի Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման և Պեկինի՝ արևմտյան ներդրումների նկատմամբ վերաբերմունքի վրա։
«Այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, 600 ամերիկյան կորպորացիաներ դուրս եկան Ռուսաստանի Դաշնությունից։ Չինաստանի ղեկավարն ինձ ասում էր, որ իրենց տնտեսությունը կախված է Եվրոպայից և ԱՄՆ-ից կատարվող ներդրումներից։ Ես նրան ասացի, որ զգույշ լինի»,- ասել է Բայդենը «Սի Էն Էն»-ին տված հարցազրույցի ժամանակ։
Բայդենը նաև նշել է, որ Սի Ցզինպինի հետ զրույցում նա ցույց է տվել, որ զգուշության իր կոչը սպառնալիք չէ։
ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե երբ է կայացել Չինաստանի ղեկավարի հետ զրույցը։










































