Porsche և Volkswagen ընկերությունների միավորումը հետաձգվել է, քանի որ Մյունխենի փաստաբանական CLLB գործակալությունը 1.1 միլիարդ եվրոյի դատական հայց է ներկայացրել ավտոարտադրող երկու կազմակերպությունների դեմ: Ինչպես նշում է Wirtschaftswoche-ը, դատական հայցով դիմել են միաժամանակ 41 ընկերություններ, որոնց թվում են բանկեր, ապահովագրական ընկերություններ և պետական ֆոնդեր:
Հայցի մեջ մասնավորապես նշվում է, որ ընդհանուր վնասը կարող է կազմել մի քանի հարյուր միլիարդ եվրո: Porsche և Volkswagen ընկերությունները միավորվելու մասին պայմանավորվածություն էին ձեռք բերել 2009 թվականին: Այդ ժամանակ Porsche-ի պարտքը գերազանցում էր 10 միլիարդ եվրոն: Volkswagen-ը 2009 թ. արդեն գնել էր Porsche-ի վերահսկիչ փաթեթի 49.9%-ը:
Եթե չհաջողվի միավորել այս երկու ավտոարտադրող ընկերությունները, ապա Volkswagen-ը կարող է պարզապես գնել Porsche-ի վերահսկիչ փաթեթի մնացած մասը:










































