Վաշինգտոնյան բանակցություններից թեև առաջխաղացման մասին են հայտնում, բայց կան կնճռոտ հարցեր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գերմանահայկական ընկերության ատենապետ Րաֆֆի Քանդյանը:
Քանդյանի խոսքով՝ փոխըմբռնման առաջընթաց կա, բայց առանցքային հարցերը լուծված չեն․ «Արևմտյան կողմից վստահ ճնշումներ կան Ադրբեջանի վրա:»: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, ապա Քանդյաը կարծում է, որ Ադրբեջանի մարտավարությունը մի փոքր փոխվել է․ «Ադրբեջանը կրակում է Երասխի ուղղությամբ տնտեսական ծրագրերը ձախողելու համար: Ադրբեջանը կրակոցներով հասկացնում է Հայաստանին՝ տարածքներ չենք գրավի, բայց ձեր կյանքը անտանելի կդարձնենք»:











































