Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

ԱՄՆ դեսպանի հայտարարությունն ու Հայաստանի ներքաղաքական «մանրախնդրությունը

ԵԱՀԿ Մինսկի խումբը չի դադարել և, եթե ապագայում լինի կառուցողական աշխատանքի հնարավորություն, ապա ԱՄՆ-ն դեմ չէ դրան, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում: Սա հատկանշական հայտարարություն է, ինչի մասին խոսել եմ բազմիցս: Թեև Մինսկի խումբն ու եռանախագահությունը չեն աշխատում, այդուհանդերձ մանդատը՝ բացառիկ մանդատը, որ ԵԱՀԿ որոշումով օժտված է համանախագահությունը, չեղարկված չէ, թերևս այն պարզ պատճառով, որ լուծված չէ այն հարցը, որով զբաղվելու համար ստեղծվել էր այդ մանդատը: Խոսքը բնականաբար Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է, որը մշտապես էլ իր խորության և ամբողջության մեջ եղել է հայ-ադրբեջանական հակամարտություն:

Ավելին, հարցերը, որոնք գործնականում «սեղանին» են այսօր, տարբեր շեշտադրումներով ու տոնայնությամբ, տարբեր հնչեղությամբ, բայց սեղանին եղել են գործնականում միշտ, պարզապես ունեցել են այլ դրսևորումներ ու «դասավորություն», որովհետև այլ էր թե միջազգային ստատուս-քվոն, թե ստատուս-քվոն ռեգիոնում: Մեծ հաշվով, այսօր տեղի ունեցողը այդ իմաստով «շարունակություն» է, պարզապես արդեն միջազգային նոր ստատուս-քվոյի և այն կազմող ուժային կենտրոնների միջև նոր հարաբերության՝ պատերազմի պայմաններում, ինչը իր հերթին կատակլիզմների է բերում տարբեր առանձին ռեգիոններում: Այդ ամենով հանդերձ, փաստացի, Ադրբեջանից բացի, որևէ մեկը կասկածի տակ չի դնում համանախագահության մանդատը, որքան էլ այն տնօրինած սուբյեկտները ներկայումս գտնվում են միմյանց դեմ կոշտ դիմակայության, հիբրիդային պատերազմի ռեժիմում: Միացյալ Նահանգները հայտարարում է, որ դեմ չէ՝ եթե ապագայում լինի համանախագահության մանդատի շուրջ կառուցողական աշխատանքի հնարավորություն:

2022 թվականի ապրիլի 19-ին Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի համատեղ հայտարարության մեջ արձանագրվում է Մինսկի խմբի համանախագահության հանգամանքը, դրա գործունեության կարևորությունը: Սրանք անշուշտ շատ բարդ հարցեր են և հայտարարություններով չէ, որ լուծվելու են, և այդ հայտարարություններն էլ անշուշտ բացարձակապես «հալած յուղ  չեն, սակայն այդ հայտարարությունները կարևոր ելակետեր են, որոնք թե Հայաստանի, թե Արցախի համար պահպանում են դիվանագիտական աշխատանքի կարևոր հնարավորություններ, այդ թվում Մինսկի խմբի համանախագահության մանդատի և դրա հետագծի ուղղությամբ: Բայց, այդ աշխատանքի փոխարեն, այդ հետագիծը Հայաստանում շարունակում է լինել ներքաղաքական «մանրախնդրության» ենթակա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում