Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է հետաձգել իր այցը Գերմանիա՝ Ֆրանսիայի քաղաքներում գիշերային անկարգությունների պատճառով։
Ի սկզբանե նախատեսված էր, որ Մակրոնի Գերմանիա կմեկնի կիրակի երեկոյան և աշխատանքային հանդիպումներ կունենա մինչև երեքշաբթի, սակայն գերմանական կողմը հայտարարել է, որ այցը հետաձգվել է։ Նոր ժամկետների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։