Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ տեղյակ է, թե ինչ տեսակի զենքեր են պահվում յուրաքանչյուր երկրում և ինչ քանակությամբ։
Նա նշել է, որ քաջատեղյակ է, թե ԵՄ-ի յուրաքանչյուր երկիր ինչպիսի սպառազինություն ունի և ինչ քանակությամբ կարող է օգնել Ուկրաինային։
Նրա խոսքով՝ որոշ պաշտոնյաներ կատակում են, թե ինքն արդեն կարող է գլխավորել ցանկացած եվրոպական երկրի պաշտպանության նախարարություն։