Friday, 07 06 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա

Հայաստան-Ադրբեջան միջնորդության «չափման միավորը»

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը գործնականում ցույց է տվել, որ կարող է արդյունավետ միջնորդ լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Նա հիշատակել է այդ գործնականության օրինակը, երբ 2021 թվականի հունիսին Թբիլիսիի միջնորդությամբ տեղի ունեցավ 15 հայ գերիների վերադարձ, իսկ դրա դիմաց էլ հայկական կողմը Բաքվին փոխանցեց ականապատ դաշտերի քարտեզներ: Իհարկե, ըստ այդ շրջանում եղած տեղեկությունների, միջնորդության հարցում իր որոշակի դերն ունեցել էր նաեւ ԱՄՆ, բայց տվյալ պարագայում կարեւոր է մեկ այլ հանգամանք՝ միջնորդության արդյունավետության «չափման միավորը»: Այն, որ հայ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց վերադարձը չափազանց կարևոր է, այստեղ չի կարող լինել երկրորդ կարծիք կամ խոսք:

Բայց, ինքնին դա էլ թերևս չի կարող լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջնորդության արդյունավետության «չափման միավոր»: Նախ, որովհետև, ինչպես տեսնում ենք, այդ՝ գերիների վերադարձի գործընթացը ամենևին սահուն և ավարտուն չէ, ու Բաքուն այն շարունակում է պահել քաղաքական շանտաժի տրամաբանության դաշտում (դրա վկայություն է, որ մայիսի 14-ին Բրյուսելի հանդիպումից հետո հայտարարված պայմանավորվածությունը՝ մարդասիրական հարցերի, այդ թվում գերիների վերադարձի վերաբերյալ, առ այսօր իրականացված չէ), և երկրորդ՝ միջնորդության արդյունավետությունը պետք է չափվի թերևս նրանով, թե Բաքուն որքանով է հրաժարվում ռազմական շանտաժի, ուժի կիրառման, կամ ուժի կիրառման սպառնալիքի քաղաքականությունից:

Այստեղ, հարկ է նկատել, որ հարևան ու բարեկամ Վրաստանը թերևս չի կարող անել ավելին, քան առավել զորեղ հնարավորությունների տեր միջնորդները: Հատկապես, որ Վրաստանն ինքը բավականին զգայուն է անվտանգության ռիսկերի առումով և բոլորովին վերջերս այդ առնչությամբ գործակցությունը խորացնելու մասին հուշագիր է կնքել Թուրքիայի հետ: Ըստ այդմ, միանգամայն ողջունելի կլինի, եթե Վրաստանի կառավարությունը հերթական անգամ կարողանա օգտակար լինել մարդասիրական հարցում և նպաստել հայ գերիների վերադարձին, ու դա Վրաստանի հանդեպ շնորհակալության առիթ է, սակայն պետք չէ ունենալ Վրաստանի միջնորդական արդյունավետության առնչությամբ պատրանքներ, ու ընդհանրապես պատրանքներ որևէ միջնորդական առնչությամբ:

Հայաստանի և Ադրբեջանի միջև արդյունավետ միջնորդության հեռանկարը «անցնում» է ուկրաինական ռազմաճակատով, ու քանի դեռ այնտեղ չեն նշմարվում «միջնորդական արդյունավետության» հեռանկարներ, դրանք չեն ստանում ոչ միայն շոշափելի, այլ նույնիսկ նշմարելի ուրվագիծ, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդյունավետ միջնորդության անկեղծ սպասումը թերևս կարող է բերել վտանգավոր մոլորության: Այդ պատճառով, այդօրինակ սպասումների փոխարեն, Հայաստանի համար ներկայումս կարեւորագույն խնդիրը երկկողմ հարաբերությունների խորացումն է բոլոր այն երկրների հետ, որոնք այս կամ այն շահագրգռությունն ու ազդեցությունն ունեն Կովկասում: Ընդ որում, այստեղ չի կարող լինել շահերի համընկման աստիճանով պայմանավորված բաժանարար գիծ: Այսինքն՝ աշխատում ենք երկկողմ խորացման հասնել միայն նրանց հետ, ում հետ ունենք առավելագույն համադրելի շահեր: Հրամայական է աշխատել նաեւ նրանց հետ, ում հետ շահերի համադրելիությունը ցածր է, կամ բացակայում է իսպառ: Ելակետը պետք է լինի այն, թե ով ազդեցություն եւ շահագրգռություն ունի Կովկասում, ով կարող է ազդել ռեգիոնալ իրավիճակի վրա՝ շատ, թե քիչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում