Friday, 04 10 2024
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն
Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ սեպտեմբերի հաշվետվությունը
«Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա. ՊԵԿ
00:00
«Սա տնտեսական սառը պատերազմ է». Օրբան
23:50
2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու
Ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 140.000.000 ՀՀ դրամ
23:30
ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 215-ի
23:20
Բոսնիա և Հերցեգովինայում հեղեղումները 14 մարդու կյանք են խլել
23:10
ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության գործում. Փաուեր
ՊԵԿ-ը հունվար-սեպտեմբերին ապահովել է 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ
Թմրանյութով փաթեթների մեծ մասն առգրավվել է. ոստիկանների բացահայտումը
Թմրանյութերի շրջանառություն Գյումրիում․ Վանաձորից բերված «Մարիխուանան» և «Հաշիշը» առգրավվել է
Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է
Արևմուտքը շատ հանդուրժեց Ալիևին. մինչ այժմ չկան լուրջ պատժամիջոցներ
Դավթաշենում բարդիներն ապօրինի հատելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Տարածաշրջանային զարգացումները կարող են մի ակնթարթում ջնջել Խաղաղության պայմանագրի ստորագրությունը
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է նորակառույց դպրոցների՝ ճաշարանային գույքով ապահովման գործընթացին
Իրանի հարվածները Իսրայելին ցույց են տալիս, որ նրանց միջև նոր ուժային հարաբերակցություն է ձևավորվել
22:00
Իրանում սպառնացել են հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին, եթե վերջինս «սխալ գործի»
Ադանայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները
Դանակահարություն Գյումրիում․ տղամարդը դանակով վնասել է 3 հոգու
Առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի թողունակությունը. ՊԵԿ
ՄԹ դեսպանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Կրակոցներ Սուրենավանի գազալցակայանում․ վեճը վերածվել է հրազենային վնասվածքի
Ոստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել
ՄԻՊ գործունեությանը միջամտելու և անկախությունը սահմանափակելու ցանկացած փորձ պետք է բացառվի․ արձագանք՝ քաղաքապետի խոսնակի հնչեցրած գնահատականներին
Սուրեն Պապիկյանը ռազմամարզական ճամբարի մասնակիցներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ

Անահիտ Ավանեսյանը 25 մլն դրամով տարածք է վաճառել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2022 թվականին 25 մլն դրամով Երեւանի Արաբկիր վարչական շրջանում բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է վաճառել։

Վաճառքն իրականացվել է մարտի 1-ին, իսկ գնորդն էլ Մ. Սարգսյանն է։ 2022 թվականի տարեվերջին նա ունեցել է պահպանված երկու անշարժ գույք, որոնցից մեկը 2005 թվականին գնված ամառանոցն է, որը գտնվում է Արագածոտնի մարզի Ղազարավանում։ Մյուս անշարժ գույքն էլ բնակարան է Արաբկիր վարչական շրջանում, որը գնվել է 2014 թվականին, համատեղ սեփականությամբ:

Նախարարն ունի նաեւ 2012 թվականի արտադրության Ford մակնիշի ավտոմեքենա, որը նա ձեռք է բերել 2015 թվականին։ Տարեվերջին բանկային հաշիվներին Ավանեսյանն ունեցել է 2 մլն դրամ եւ 73 եվրո գումար, իսկ, ահա, նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 500 հազար դրամ։ Մեկ տարվա ընթացքում առողջապահության նախարարի եկամուտը կազմել է 32 մլն 187 հազար դրամ, որից նախարարի աշխատավարձը կազմել է 20 մլն դրամ, իսկ 11 մլն 998 հազար դրամ էլ նա ստացել է «Աբովյան 39» ՍՊԸ-ից որպես շահաբաժին։ Ծախսերի մասին ոչ մի տվյալ նրա հայտարարագրում առկա չէ։

Նրա ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, ունի երեք հողամաս, երեքն էլ՝ Արաբկիրում եւ գնված 2007 թվականին։ Նա բանկային հաշիվներին տարվա վերջում գումար չի ունեցել, իսկ կանխիկ գումարն էլ կազմել է 1 մլն 250 հազար դրամ եւ 4550 դոլար։ Միայն 2021 թվականի տվյալներով՝ Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ՝ ընդհանուր մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության եւ նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 01․ 07․ 23 թ համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում