ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Արա Սանջյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ այնպիսի իրավիճակ է, որ ամեն օրը հարցականի տակ է, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ եթե այս շրջանը անցար, պետք է ապագայի հիմնասյուները հիմա դնել:
«Դրսում առաջին հերթին Արցախի և Հայաստանի սահմանների դեպքերն են, որ ուշադրություն են գրավում ամենօրյա ռեժիմով»,-ասում է Արա Սանջյանը՝ հավելելով, որ Կովկասում Հայաստանը ամենաթեժ կետերից մեկն է: Նա նշել է, որ ամերիկյան մեդիան որևէ կերպ չի հետաքրքրվում Կովկասում տեղի ունեցող զարգացումներով:
Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ Արա Սանջյանը նշել է, որ Սփյուռքը կարող է օգնել Հայաստանին, բայց նախաձեռնությունը Հայաստանից պետք է գա.
«Եղել են պահեր, որ ես ինձ հարցրել եմ՝ իսկապե՞ս անկեղծ են կոչերը, որ մենք Հայաստանի կարիքն ունենք»,-ասաց Սանջյանը: