Sunday, 05 07 2026
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին

Ինչպես Մյունխենի «Բավարիան» կորցրեց իր «միլիոնին»․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի տրանսֆերային արժեքը կտրուկ վերելք է ապրել։ Ըստ Transfermarkt-ի` 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացել է ավելի քան 3 անգամ և հիմա կազմում 1 միլիոն եվրո։ Մինչև հունիսի 29-ը Ռանոսի տրանսֆերային գինը 325 հազար եվրո էր։ Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Ռանոսն անց է կացրել 3 հանդիպում դառնալով 4 գոլի հեղինակ։ Ավարտված մրցաշրջանում հայ հարձակվողը «Բավարիա-2»-ի կազմում մասնակցել էր 38 հանդիպման, դարձել 21 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Շատ էր խոսվում, որ գալիք մրցաշրջանում Ռանոսը կհայտնվի «Բավարիայի» հիմնական թիիմում, բայց․․․։ Գերմանիայի առաջնության ավարտվելուն պես «Բորուսիան» առանց երկմտելու շահավետ պայմանագիր առաջարկեց հայ ֆուտբոլիստին այսպես ասած փախցնելով նրան։ Հունիսի 16-ին Քարդիֆում տեղի ունեցած Ուելս-Հայաստան հանդիպումից հետո «Բորուսիայի» ֆեյսբուքյան պաշտոնական էջը հրապարակել է Ռանոսի լուսանկարը, որի տակ գրված էր․ «Հիշեք այս անունը»։ Հիշեցնենք, որ Ուելսի դեմ խաղում Ռանոսը դուբլի հեղինակ էր դարձել։

Մյոնխենգլադբախի «Բորուսիա» տեղափոխվելուց օրեր առաջ հայ ֆուտբոլիստը մարզում էր անցկացրել «Բավարիայի» հիմնական թիմի կազմում։ Մինչ այդ գերմանական Bild պարբերականը տեղեկություն էր տարածել, որ Ռանոսը մտադիր է հեռանալ «Բավարիայից»։ Նշվում էր, որ մեր հարձակվողը ցանկանում է կարիերան ավելի բարձր մակարդակի լիգայում շարունակելու հնարավորության մասին: «Բավարիայի» հիմնական թիմում հայտնվելը կարող էր էապես փոխել իրավիճակը հայ ֆուտբոլիստի շուրջ։ Գերմանական գրանդի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը հիմք ընդունելով վերջին շրջանում Ռանոսի տպավորիչ ելույթները կարծես ցանկանում էր հնարավորություն տալ նրան։ Հավանականությունը մեծ էր, որ Ռանոսը կերկարաձգեր պայմանագիրը «Բավարիայի» հետ հիմնական թիմում ընդգրկվելու նախապայմանով, բայց․․․։ Ռանոսը որոշում կայացրեց խաղալ «Բավաիայից» կարգով ավելի ցածր թիմում, բայց դրսևորվելու հնարավորություն ստանալ Բունդեսլիգայում։ Սա միանգամայն ճիշտ և կառուցողական քայլ կարելի է համարել։ Մեր ազգային թիմում փայլուն ելույթներից հետո վստահաբար կարող ենք Մյունխենի «Բավարիան» ուղղակի կորցրեց իր միլիոնին։ «Բորուսիա» տեղափոխվելով կարճ ժամանակ անց Ռանոսի տրանսֆերային արժեքը եռապատկվեց, ինչը 19-ամյա ֆուտբոլիստի համար աննախադեպ վերելք կարելի է համարել։ «Մեծ խնդրանք ունեմ, շատ մի գովեք Ռանոսին, գիտեք, ում երակներով հայկական արյուն է հոսում, նրանք հետո կորչում են և մենք չենք կարողանում գտնել նրանց; Նա կատարեց իր աշխատանքը, ինձ հարցնում էին նրա մասին, ցույց տալիս նրա խաղը և ես միանգամից տվեցի իմ համաձայնությունը: Ինքներդ տեսաք, տղան մտավ դաշտ ու երկու գոլ խփեց, սակայն, խնդրում եմ, շատ մի գովեք նրան»,- դեռևս մարտի 28-ին Երևանում տեղի ունեցած Կիպրոսի դեմ խաղից հետո ասել էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

Վերջինս դիտարկման հետ չհամաձայնվել ուղղակի չի կարելի։ Ուելսի դեմ խաղից հետո երկրպագուների զգալի մասը խոսում է, որ Հայաստանն ի դեմս Ռանոսի սուպերհարձակվող ունի։ Արձանագրենք սակայն, որ 19-ամյա հարձակվողը թերևս կարևոր քայլ է կատարել իր կարիերայում։ Այո, Ռանոսը օրերի ընթացքում դարձավ Հայաստանի հավաքականի հարձակման գծի առաջատարը, նրա տրանսֆերային արժեքը էապես աճեց, բայց․․․։

Արդեն օգոստոսին Ռանոսը պետք է նորամուտը նշի Բունդեսլիգայում։ Սա իրական մարտահրավեր է մեր հարձակվողի համար և անհրաժեշտ է, որպեսզի Ռանոսը առնվազն կրկնապատկի աշխատելը։ Երկրպագուների հիմնական խնդիրը ոչ թե Ռանոսին փառաբանելը պետք է լինի, այլ նրան քաջալերելը եվրոպական թոփ առաջնությունում ամրապնդվելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում