Friday, 12 06 2026
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես

ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանը տեղակայվելու է Թուրքիայի արևելյան հատվածում. Sabah

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն իր զորահրամանատարների հետ այցելել է երկրի արևելյան շրջաններ՝ ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) տեղակայման համար համապատասխան վայր ընտրելու համար։ Սա իր նոր պաշտոնում Օզելի առաջին այցելությունն է ահաբեկչության (քուրդ զինյալների) դեմ պայքարում ներգրավված տարածաշրջան։

Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելն այդ նպատակով հետազոտելու է Դիարբեքիրի նահանգում գտնվող Փիրինչլիք ռազմաբազայի տարածքը։ Վերջինս, Մալաթիայի հետ մեկտեղ, դիտարկվում է որպես ՌՏԿ-ի տեղակայման հնարավոր վայր։

Փիրինչլիքի ռազմաբազան մինչև 1988 թվականի հոկտեմբերն օգտագործվել է ԱՄՆ կողմից՝ Սիրիայի, Իրանի ու Իրաքի սահմանային շրջանները վերահսկելու համար։ Ապա ռազմաբազան փակվել է և վերածվել շինանյութի գործարանի, որը հետագայում նույնպես փակվել է։

ՌՏԿ-ի տեղակայման տեսանկյունից Փիրինչլիքը գտնվում է աշխարհագրական հարմար վայրում։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահ Իսմայիլ Կոսարին հայտարարել էր, որ Թուրքիայում տեղակայվելիք ՌՏԿ-ն ուղղակիորեն սպառնում է Իրանին.

«Եթե Թուրքիան դրա համար հատկացնում է իր տարածքը, ապա ինչո՞ւ դա պետք է տեղադրվի նրա հարավարևելյան հատվածում՝ Իրանի սահմանին։ Ինչո՞ւ այն չի տեղակայվում մեկ այլ տեղ, ասենք՝ Թուրքիայի արևմտյան կամ հյուսիսարևմտյան հատվածում։ Եթե դա Իրանի դեմ ուղղված չէ, ապա ինչո՞ւ այն չի տեղակայվում Եվրոպայում։ Մենք անպայմանորեն դիտարկելու ենք այս հարցը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում