ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից ստացված հաղորդագրության մեջ ասվում է.
«Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Աշխատակազմի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին՝ համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում:
Կարեն Կարապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ անցած երեք տարիներին իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար»:
Մեր տեղեկություններով այս պահին ՀՀԿ գործադիրի նիստում քննարկվում է Կարեն Կարապետյանի հրաժարականի և նրա՝ կառավարությունում նոր աշխատանքի անցնելու հարցը: