Մենք լավ հանրագումարով գնում ենք Վաշինգտոն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը:
Մեհրաբյանը չի տեսնում հակվածություն՝ տրվելու ճակատագրի քմահաճույքին․ «Երևանը ինտենսիվ աշխատում է, բայց կան խոչընդոտներ՝ մեր ներսի թունավոր սեգմենտի կողմից: Ռուսական պրոքսիներ կան նաև Արցախի ղեկավարության մեջ: Ռուսական խաղաղապահները այլևս ի վիճակի չեն կատարելու իրենց ֆունկցիաները: Այն, ինչ կա գետնի վրա, դա ուղղակի կրակում է մեզ վրա: Լաչինի ճգնաժամը ռուս-ադրբեջանական ծագումնաբանության մասին է խոսում․ գլխավոր դերակատարը ի ցույց է դնում իր ողջ մերկությունը: Երրորդ տարբերակ գոյություն չունի՝ կամ ժողովրդին պետք է հանել Արցախից, կամ բանակցել»:











































