Տրանսֆերմարկետ պարբերականի վերջին թարմացումից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային պոտենցիալը կազմում է մոտ 35 միլիոն եվրո։ Մեր հավաքականի առաջխաղացումը պայմանավորված է մասնավորապես «Կրասնորդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքի ավելացմամբ։ Վերջին թարմացումից հետո Սեպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել է ևս 3 միլիոն եվրոյով և հիմա կազմում է 12 միլիոն եվրո։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի հունիսին Սպերցյանի տրանսֆերային արժեքը ընդամենը 800 հազար եվրո։ Փաստորեն 2 տարվա ընթացքում այս ֆուտբոլիստի տրանսֆերը աճել է ավելի 15 անգամ։ Նշենք, որ Սպերցյանը վերջերս ճանաչվեց 2022/2023 թթ մրցաշրջանի Ռուաստանի լավագույն կիսապաշտպան։ «Կրասնոդարի» կազմում նա Ռուաստանի ավարտված առաջնությունում դարձել էր 10 գոլի հեղինակ և կատարել 12 գոլային փոխանցում։ Չմոռանանք, որ անցյալ տարվա դեկտեմբերին «Կրասնորդարի» կիսապաշտպանը ճանաչվել էր Հաայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Սպերցյանը խփել է երեք գնդակ։ Մինչ Սպերցյանի կտրուկ վերելքը՝ հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստերն էին «Ինտերի» ներկայացուցիչ Հենրիխ Մխիթարյանը և ամերիկյան «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Վերջինս հանդիսանում էր Հայաստանի ազգային հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստը։Այս պահին Սելարայանի տրանսֆերը կազմում է 7, իսկ Մխիթարյանի տրանսֆերը՝ 6 միլիոն եվրո։
Վերջին թարմացումից հետո Հայաստանի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստների լավագույն եռյակում է հայտնվել Մոսկվայի «Լոկոմոտիվի» ներկայացուցիչ Նաիր Տիկնիզյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքն ավելացել է կես միլիոն եվրոյով և հիմա կազմում է 2․5 միլիոն եվրո։ Մինչ այդ երրորդ հորիզոնականում էր Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտան Տիգրան Բարսեղյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում էր 2․2 միլիոն եվրո։ Թարմացման արդյունքում սակայն Բարսեղյանի տրանսֆերը նվազել է միանգամից 1 միլիոն եվրոյով և կազմում է 1․2 միլիոն եվրո։ Մեկ միլիոն եվրոյով նվազել է նաև գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը կազմելով մեկ միլիոն եվրո։ Նշենք որ Պետրակովն վերջին հանդիպումներին Ադամյանին չի հրավիրել։ Այս ֆուտբոլիստը խաղաժամանակ չի ստանում իր թիմի կազմում։ Ինչևէ այս պահին 4-րդ հորիզոնականում է «Ռոստովի» ներկայացուցիչ Խորեն Բայրամյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը գնահատված է 1․5 միլոն եվրոյով։ 5-րդ տեղում է Վլադիկավկազի «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը։ Վերջին թարմացումից հետո այս խաղացողի տրանսֆերը նվազել է 200 հազարհազար եվրոյով և կազմում է 1․3 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Գալոյանն անցյալ տարի էր ստացել Հայաստանի քաղաքացիություն։ Նոյեմբերին նա նորամուտը նշեց Հայաստանի ազգային թիմի կազմում՝ մասնակցելով Ալբանիայի դեմ ընկերական հանդիպմանը։ Թուրքիայի և Կիպրոսի դեմ հանդիպումներին սակայն մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Գալոյանին չէր հրավիրել։ Գալոյանը տեղ չի գտել նաև Պետրակովի վերջին ցուցակում։
Ինչևէ, 6-րդ հորիզոնականում այժմ Տիգրան Բարսեղյանն է, որին հաջորդում է «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը 1 միլիոն եվրոյով։Մեր հավաքականի ավագ, ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքն ևս մեկ միլիոն եվրո է։ Նշենք,որ Ղազախական «Աստանայի» մեկ այլ պաշտպան Կամո Հովհաննիսյանի արժեքը նվազել է 100 հազար եվրոյով և հիմա կազմում է 900 հազար եվրո։ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ վերջերս պայմանագիր կնքած Հրանտ Լեոն-Ռանոսի տրանսֆերային արժեքը կազմում է 325 հազար եվրո։
Հայաստանի ազգային նորեկ, «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևչի տրանսֆերը գնահատված է 200 հազար եվրոյով։ Վերջին թարմացումից հետո 250 եվրոյով ավելացել է «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանի տրանսֆերը և այժմ կազմում 800 հազար եվրո։ Հավանականությունը մեծ է, որ մոտ ապագայում այս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կհատի մեկ միլիոն եվրոյի սահմանը։









































