Ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը, վկայակոչելով Россия 24-ին, հայտնում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկվելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր ֆինն գործընկերոջ հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։
Նշվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը մեկնարկելու է սեպտեմբերի 13-ին Նյու Յորքում։