Քննչական կոմիտեի խոսնկա Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դառը դեժավյու։ Թվում է՝ 1917թ. փետրվար-1918թ. հունիս ժամանակահատվածի շեմին ենք՝ անկանխատեսելիության մեծ դիապազոնով։
Առավել քան երբևէ գերագույն զգոնություն, լրջմտություն, լայնախոհություն ու սառնասրտություն է պահանջվում մեզնից՝ համախմբված պետականապահպանության գաղափարի շուրջ»։
Հիշեցնենք, որ Եվգենի Պրիգոժինի գլխավորությամբ «Վագներ» խմբավորումը հասել է Դոնի Ռոստով՝ վերահսկողությունը հաստատելով ռազմական օդանավակայանի ու ԶՈւ շտաբի նկատմամբ:









































