Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հերքել է տարածաշրջանում ռազմական տեխնիկայի առաջխաղացման մասին լուրերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գուսևի Telegram-ի իր ալիքում հրապարակած հայտարարությունը:
«Սոցիալական ցանցերում այժմ հրապարակվում են բազմաթիվ ոչ հավաստի տեղեկություններ Վորոնեժի մարզի տարածքում ռազմական տեխնիկայի իբր առաջխաղացման մասին: Նման հաղորդագրությունների տարածման համար Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ նախատեսված է պատասխանատվություն: Բոլոր դեպքերին կարձագանքեն «Ռոսկոմնադզորը» և տարածաշրջանի դատախազությունը: Վստահ եմ, որ վորոնեժցիները չեն ենթարկվի նրանց տեղեկատվական սադրանքներին, ովքեր շահագրգռված են երկրում և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ», – գրել է նա:











































