Աներոջ սպանության մեջ մեղադրվող Գոռ Տեր-Եսայանը կալանավորվեց երեք ամսով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, նախնական դատալսումների ժամանակ քննության առնելով Արթուր Մարգարյանի սպանության գործով մեղադրյալ Գոռ Տեր-Եսայանի խափանման միջոցի հարցը, որոշեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ երեք ամիս ժամկետով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Տեր-Եսայանի պաշտպան Կարմեն Պողոսյանը։










































