Եվրոպական կառույցների արձագանքը համարժեք չէ Լաչինի միջանցքի արգեկափակմանն ու Արցախի հումանիտար ճգնաժամին, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, որը այցելել էր Հայաստան, ԵՄ դիտորդների հետ եղել նաև Լաչինի միջանցքի սկզբնամասում: Եվրախորհրդարանի պատգամավորի այդ արձագանքը հնչում է ԵԽԽՎ բանաձևին զուգահեռ, որն ընդունվել է նախօրեի քննարկումների արդյունքում և կոշտ դատապարտել Արցախի շրջափակումը: ԵԽԽՎ-ն մերժել է Ադրբբեջանի առաջարկները, որոնք միտված են եղել բանաձևի այսպես ասած մեղմացմանը կամ նենգափոխմանը:









































