Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Այսօր՝ նախընտրական հանրահավաք

Հայ ազգային կոնգրեսի այսօր տեղի ունենալիք հանրահավաքը, ըստ էության, կարելի է համարել նախընտրական հանրահավաք: Ընդ որում, էական չէ` հերթական, թե արտահերթ ընտրությունների նախընտրական հանրահավաք: Պարզապես, սեպտեմբերը Հայաստանում անխուսափելիորեն դառնալու է նախընտրական կրքերի ոչ պաշտոնական մեկնարկ, ինչը դեռևս գարնանը ընդունում էին գրեթե բոլոր քաղաքական ուժերը:

Իսկ Հայ ազգային կոնգրեսն էլ, փաստորեն, բացում է սեպտեմբերյան քաղաքական շրջանը, քանի որ Կոնգրեսի հանրահավաքը կարծես թե առաջին խոշոր քաղաքական ակցիան է ամառային հանգստից հետո: Այսինքն` Կոնգրեսի հանրահավաքը ոչ միայն նախընտրական հանրահավաք է, այլ փաստացի նախընտրական մեկնարկ տվող հանրահավաք, որովհետև դրանում հնչելիք ելույթներն ու մեսիջները անկասկած արժանանալու են թե՛ իշխանության, թե՛ քաղաքական դաշտի մյուս առանցքային ուժերի արձագանքներին:

Այդ իմաստով կարելի է նույնիսկ ասել, որ այսօր կայանալիք հանրահավաքը զգալիորեն կանխորոշելու է ոչ միայն Կոնգրեսի հետագա գործունեությունը, այլ քաղաքական գործընթացների հետագա զարգացումը և ինչ-որ չափով նաև քաղաքական դաշտի տարբեր սուբյեկտների հետագա վարքագիծը: Իհարկե, մեղմ ասած` սխալ կլինի նրանց վարքագիծը ամբողջությամբ կամ թեկուզ կիսով չափ պայմանավորել Կոնգրեսի այսօրվա հանրահավաքով, բայց որ այն զգալի ազդեցություն կթողնի թեկուզ կարճաժամկետ առումով, երևի թե աներկբա է: Նաև երևի չափազանցություն կլինի հենց այսօրվա հանրահավաքով պայմանավորել Կոնգրեսի հետագա ամբողջ վարքագիծը, կամ էլ` թեկուզ դրա հիսուն տոկոսը:

Հայաստանում քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավիճակի փոփոխությունները շատ դինամիկ են և դժվար է պատկերացնել, որ քաղաքական որևէ ուժ կհամարձակվի թեկուզ միջնաժամկետ պլանավորումների մասին հրապարակային հայտարարություններ, մեսիջներ հղել և պատասխանատվություն ստանձնել: Առավել ևս, եթե դրան գումարենք այն, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա զգալի ազդեցություն ունեն նաև արտաքին գործոնները: Կոնգրեսի այսօրվա հանրահավաքի առարկայական նշանակությունը երևի թե կապված կլինի ոչ այնքան ապագայի, որքան անցյալի հետ` տալով ամռան ընթացքում տեղի ունեցած տարբեր իրադարձություններից առաջացած հարցերի պատասխաններ և օգնելով հանրությանը գոնե Կոնգրեսի մասով կողմնորոշվել և պատկերացումներ կազմել այդ իրադարձությունների բովանդակության հարցում:

Ապագային միտված տարրերը թերևս կլինեն հենց մոտ անցյալի կապակցությամբ տրված պատասխանների մեջ, կախված կլինեն դրանց ամբողջականությունից և սպառիչ լինելուց` այն իմաստով, որ անցյալին տիրապետելը օգնում է հնարավորինս օպտիմալ պատկերացնել ապագան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում