Monday, 29 06 2026
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները

Ադրբեջանական քաղաքականության հայկական «գեներատորը»

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը, ինչպես և սպասվում էր, առաջացրել է բուռն քննարկումներ ու «հակադարձ» ելույթներ, որ հնչում են մասնավորապես նախկին կառավարող համակարգի տարբեր թևերից, հաշվի առնելով այն, որ Փաշինյանի ելույթն էլ ղարաբաղյան բանակցությունը տապալելու կամ փակուղի մտցնելու մեղադրանք էր այդ համակարգի հասցեին: Սակայն, տվյալ պարագայում իհարկե այդ փոխադարձ մեղադրանքների իսկությանը չէ, որ ուզում եմ անդրադառնալ: Փորձենք պարզապես համեմատել, թե ինչ է կատարվում Ադրբեջանում՝ որը Հայաստանի ու Արցախի հանդեպ դրսևորում է իր ագրեսիվ հավակնությունները, ու ինչ է կատարվում Հայաստանում:

Ադրբեջանում «լռություն» է, լռություն այն իմաստով, որ Ալիևը բնականաբար ամբողջապես ծածկել է հասարակական-քաղաքական, մեդիա-փորձագիտական և սոցցանցային-տեղեկատվական դաշտերը, ու այնտեղ եղանակ ստեղծողը միայն Ադրբեջանի պաշտոնական պրոպագանդայի նարատիվներն են: Որոնք, ի դեպ, ցավոք սրտի, եղանակ ստեղծում են նաև Հայաստանի տեղեկատվական, հասարակական-քաղաքական միջավայրում, իմիջայլոց: Ի՞նչ է կատարվում Հայաստանում: Հայաստանում փոխադարձ մեղադրանքներ են, աղմուկ, որտեղ կամա, թե ակամա գերակշռող է դարձել մի նարատիվ՝ «մեղավորը Հայաստանն» է: Ոչ թե Արցախի վրա հարձակված Ադրբեջանը, այլ Հայաստանը: Այլ հարց է, թե Հայաստանում ով ում է համարում մեղավոր՝ նախկինները և նրանց համակիրները նորերին, նորերը՝ նախկիններին, այդ համատեքստում էլ տարբեր ենթախմբեր ունեն իրենց «մեղադրականները»:

Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում մի աղմուկ է, որի նարատիվները կամա, թե ակամա, այլ բան չեն, քան ադրբեջանական քաղաքականության ու քարոզչական «թեզերի» «սպասարկում»: Կարևոր չէ, թե, որ ժամին կամ, որ օրը ում գործողություններն ու ելույթներն են «սպասարկում» Ադրբեջանի քաղաքականությունը՝ կամա, թե ակամա: Հանրագումարում դրանով զբաղված են հասարակական-քաղաքական կյանքի գերակա ընթացքը ձևավորող քաղաքական ուժերը՝ մեկ իշխանությունից ընդդիմություն «փոխանցումով», մեկ՝ հակառակը: Ով է այդ հորձանուտում միանգամայն գիտակցված դիտավորությամբ, իսկ ով՝ անշրջահայաց, միամիտ մոլորությամբ, արդեն դարձել է ոչ էական, տարերայնությունը կլանել է ամեն ինչ: Էական է, թե ով կկարողանա դուրս գալ, և ով կամ ովքեր կկարողանան դուրս բերել հանրությանն ու Հայաստանը՝ ադրբեջանական քաղաքականությանը «էներգիա» տվող «գեներատորի» այդ տարերային պտույտներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում