Չինաստանի իշխանությունները մանրամասն ուսումնասիրելու են այն չինովնիկների երկրից դուրս գալու փաստաթղթերը, որոնք կասկածվում էին կոռուպցիայի մեջ: Մեծ ուշադրութոյւն է դարձվելու նրանց ֆինանսական փոխանցումներին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ծրագիրը գործելու է մեկ տարի՝ մինչև հաջորդ տարվա օգոստոս ամիսը, երկրի 10 շրջաններում, այդ թվում` Շանհայում և Հոնգկոնգում: Այս մասին ասվում է Չինաստանի վերահսկողության նախարարության հայտարարության մեջ: Չինաստանի կենտրոնական բանկը վերջերս տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի՝ երկրի չինովնիկները պետությունից այս կամ այն ճանապարհով գողացել են 120 մլրդ դոլար:









































