CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում տեղի ունեցած Գլոբալ քաղաքական ֆորումից վերադառնալուց հետո Ստամբուլի օդանավակայանում լրագրողներին ներկայացրել է իր և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման մանրամասները.
«Մենք Մեդվեդևի հետ քննարկեցինք Թուրքիայի տարածքում տեղակայվելիք հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի հարցը։ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի ռազմավարական գործընկերն է և սերտ կապեր է պահպանում նրա հետ։ ՀՀՊ-ի տեղակայումն ունի որոշակի նպատակ, այն ուղղված է արտաքին սպառնալիքներից պաշտպանվելուն։ ՀՀՊ համակարգը կրում է բացառապես պաշտպանական բնույթ։ Սակայն ոմանք դեռ մտածում են՝ ելնելով «Սառը պատերազմի» տրամաբանությունից։
Բացի այդ, քննարկվել են Մերձավոր Արևելքի զարգացումները, ինչպես նաև թուրք-ռուսական երկկողմանի հարաբերությունները, առևտրա-տնտեսական խնդիրներ, էներգետիկ նախագծեր, ներդրումներ։ Մենք պետք է երկու երկրների առևտրային շրջանառությունը հասցնենք 100 միլիարդ դոլարի։
Պարոն Մեդվեդևի հետ քննարկել ենք նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հարցը։
Դա կարճաժամկետ, սակայն շատ արդյունավետ այց էր»։








































