Պապիկյանի այցը ցույց է տալիս, որ Հայաստանն ու Ֆրանսիան սերտ համագործակցություն են սկսում անվտանգության ու պաշտպանության ոլորտներում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիական Էքս-ան-Պրովանսի Սիանս-Պո համալսարանի դասախոս Թալին Փափազյանը:
Փափազյանը հույս հայտնեց, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև կստորագրվի պայմանագիր․ «Անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը այլ որակ կհաղորդի հայ-ֆրանսիական հարաբերություններին: Եթե նույնիսկ Ֆրանսիան զենք տրամադրի Հայաստանին, միևնույն է Երևանը դեռ տնային աշխատանք ունի կատարելու»:








































