Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Կառափնարանի ճանապարհը՝ սուրճի բաժակով

Երասխում կառուցվող գործարանի, քաղաքացիական անձանց ուղղությամբ Բաքվի կրակոցների առիթով հայտարարություն է տարածել Ֆրանսիայի արտգործնախարարությունը, որտեղ նա կոչ է անում պաշտպանել սահմանային բնակչությանը, հիշեցնում, որ Ֆրանսիան աջակցում է Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Հաագայի դատարանի որոշմանը, ինչպես նաև հիշատակում Քիշնևի հունիսի 1-ի հնգակողմ հանդիպումը, արձանագրում դրանում առաջընթացի հասնելու կողմերի ցանկությունն ու նշում, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությունը կարևոր է, ինչպես որ կարևոր էր ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի թվիթերյան գրառումը, որով խորը մտահոգություն էր հայտնել ամերիկյան ներդրումով կառուցվող գործարանի քաղաքացիական աշխատակիցների վրա կրակելու առիթով:

Հետո Երասխ այցելեցին նաև Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, սակայն անգամ այդ ամենից, հետո, դրա հաջորդ օրը Ադրբեջանը դարձյալ կրակել էր գործարանի ուղղությամբ: Կա գնահատական, թե Բաքուն այդ կերպ փորձում է տապալել Վաշինգտոնի կամ Բրյուսելի միջնորդությամբ բանակցային գործընթացը, բայց թե Վաշինգտոնից, թե Եվրոպայից արձագանքները կարծես թե չեն խոսում այդ մասին: Եթե Բաքուն փորձում է տապալել դրանք կրակոցներով, իրավիճակի լարումով, ապա պետք է լինի թերևս այնպիսի արձագանք, որը Բաքվի համար կլինի առավել քան հասկանալի՝ ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը կունենա հետևանք: Իսկ Ֆրանսիան, ԱՄՆ, Եվրամիությունը, ցանկության դեպքում Բաքվի համար թերևս ի վիճակի են «ապահովել» հետևանք: Բայց, կարծես թե չկա այդ ցանկությունը, որովհետև չկան միասնական շահեր ու մոտեցումներ, չկա միասնական Արևմուտք, ինչպես հաճախ սիրում են կրկնել Հայաստանում: Կամ, եթե կա, ապա այդ միասնական Արևմուտքը միասնական է նաև Ադրբեջանին չպատժելու հարցում:

Գնահատականները, թե կգա ժամանակն ու կպատժեն, ծիծաղելի էլ չեն, քանի որ խոսքը Արցախի ժողովրդի հանդեպ կիրառվող դանդաղ պատերազմի, էթնիկ զտման հետևողական ու ցինիկ քաղաքականության մասին է, մինչդեռ իրավիճակը այդ քաղաքականության շուրջ գնահատում ենք «սուրճի մրուրի» տրամաբանությամբ՝ կգա ժամանակը, կպատժեն: Չի գալու այդ ժամանակը: Համաշխարհային դեմոկրաատիայի հաղթանակի անհեթեթ «տեսությամբ» հանրություն կերակրելը հղի է այդ հանրության համար ծանր հետևանքով: Դեմոկրատիան Հայաստանին անհրաժեշտ է որպես «ներքին այրման շարժիչ», որը պետք է արդիականացնի մեր կյանքն ու ապահովի հանրային ստեղծագործական ներուժի առավել արդյունավետ դրսևորում և ինտեգրում համաշխարհային կյանքին: Բայց, արտաքին դիվանագիտական, ռազմա-քաղաքական, միջպետական, միջազգային հարաբերությունների տիրույթում ապրել դրա սպասումով և սուրճի բաժակ նայելով, նշանակում է ինքնակամ գնալ դեպի «կառափնարան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում