Thursday, 11 06 2026
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել

«Իրավունքի և ազատության կենտրոնն» ի պաշտպանություն «Հրապարակ» օրաթերթի

«Հրապարակ» թերթի դեմ սկսվել է հերթական դատական գործը: Օրաթերթը միայն հարկադիր կատարողի այցելությունից է տեղեկացել այն մասին, որ ոչ միայն ներքաշված է հերթական դատական քաշքշուկի մեջ, այլև, դատարանի որոշմամբ, զրկված է խոսքի ազատությունից: Հարկադիր կատարողի ներկայացրած փաստաթղթից պարզվում է՝ դատարանը վճռել է, որ պետք է «հայցագնի` 3.000.000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող «Հրապարակ» օրաթերթ ՍՊ ընկերությանը պատկանող գույքի վրա, ինչպես նաև արգելել «Հրապարակ» օրաթերթ ՍՊ ընկերությանը սույն քաղաքացիական գործով առկա վեճի հետ կապված որևէ տեղեկատվության տարածումը` մինչև գործով վերջնական ակտ կայացնելը»:

Հայաստանյան իրականությունում թերթերի դեմ դատական վեճ բացելը և իբրև վնասի հատուցում՝ աստղաբաշխական գումարներ պահանջելը դատապարտման արժանի, բայց արդեն առօրյա երևույթ է: Սակայն դատական ակտով մամուլի միջոցին խոսքի ազատությունից զրկելը՝ պահանջելով հանդես չգալ այս կամ այն թեմայով` նորություն է: Վտանգավորն այն է, որ այս նորությունը շատ արագ կարող է տարածում գտնել:
Մենք դատապարտում ենք ազատ լրատվամիջոցների դեմ շարունակվող ճնշումները: Հայտարարում ենք, որ հայաստանյան թերթերի դեմ ընթացած ու ընթացող դատական գործերը, որպես կանոն, միտված են ոչ թե հայցվորների պատիվն ու արժանապատվությունը վերականգնելուն, ինչպես հայտարարվում է դատարան դիմողների կողմից, այլ աստղաբաշխական տուգանքներով լրատվության միջոցը ձեռնասուն դարձնելուն կամ իսպառ ոչնչացնելուն:

Քանի որ դատարանը Սահմանադրության խախտմամբ «Հրապարակ» օրաթերթին զրկել է խոսքի ազատությունից` պարտադրելով ձեռնպահ մնալ «սույն քաղաքացիական գործով առկա վեճի հետ կապված որևէ տեղեկատվության տարածումից», և այդ արգելքը տարածվում է միայն «Հրապարակ»-ի վրա, ապա լրատվամիջոցներին առաջարկում ու կոչ ենք անում «սույն քաղաքացիական գործով առկա վեճի հետ կապված» հանդես գալ բազմազան մեկնաբանություններով ու հրապարակումներով: Սա կարող է լինել խոսքի ու մամուլի ազատության դեմ ուղղված իշխանությունների ու իշխանավորների թելադրանքով գործող դատարանի հակասահմանադրական որոշման լավագույն պատասխաններից մեկը:

«Իրավունքի և ազատության կենտրոն» հ/կ
նախագահ Վարդան Հարությունյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում