Մենք պետք է լինենք տնտեսության զինվոր ու հզորացնենք մեր երկիրը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Earlyone ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ Սաֆարյանը:
Գործարարի խոսքով՝ պետք է լինի միջավայր, որը թույլ կտա հայ մարդուն արարել իր երկրում․«Տնտեսության մեջ ևս կա դասալքություն, եթե թողնում գնում ես, ջանք չես դնում տնտեսության զարգացման մեջ: Եթե ճիշտ տեխնոլոգիաներ կիրառվեն, գյուղատնտեսությունը կարող է չորս անգամ շատ արդյունք տալ»:









































